Մասկը սպառնացել է Թրամփի օրինագիծը հաստատող կոնգրեսականներին
Հուլիսի 07, 2025

Մասկը սպառնացել է Թրամփի օրինագիծը հաստատող կոնգրեսականներին

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը, որը դեմ է նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած հարկերի կրճատման մասին օրինագծին, սպառնացել է այն հաստատող կոնգրեսականներին։

«Կոնգրեսի յուրաքանչյուր անդամ, որը քարոզարշավ է անցկացրել կառավարության ծախսերի կրճատման օգտին, ապա անմիջապես քվեարկել պատմության մեջ ամենամեծ պարտքի աճի օգտին, պետք է ամոթից գլուխը կախի։ Եվ նրանք կպարտվեն իրենց նախնական ընտրություններում (փրայմերիզ) հաջորդ տարի, եթե դա լինի վերջին բանը, որ ես կանեմ այս Երկրի վրա», – գրել է նա իրեն պատկանող X սոցիալական հարթակում։

Այս գրառումից մի քանի ժամ անց Մասկը հայտարարել է, որ եթե «այս խելագար օրինագիծը հաստատվի, ապա հաջորդ օրը կձևավորվի Ամերիկյան կուսակցությունը»։«Մեր երկրին անհրաժեշտ է այլընտրանք Դեմոկրատական-Հանրապետական ունիկուսակցությանը, որպեսզի մարդիկ իսկապես ձայն ունենան», – հավելել է Իլոն Մասկը։ 

Ըստ CNN-ի՝ Թրամփին և մյուս հանրապետականներին 2024 թվականի ընտրություններում աջակցելու համար Մասկը ծախսել է ավելի քան 275 միլիոն դոլար։Թրամփը պատասխանել է Մասկին՝ նշելով, որ նա ավելի շատ սուբսիդիաներ է ստանում, քան որևէ այլ մեկը, և առանց դրանց նա ստիպված կլիներ «փակել» իր գործը և վերադառնալ Հարավաֆրիկյան Հանրապետություն։ 

Թրամփը նաև նշել է, որ Կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE), որը նրա պաշտոնակալությունից հետո մի քանի ամսով ղեկավարում էր Մասկը, կստուգի միլիարդատիրոջ գործունեությունը։

«Գուցե արժի, որ DOGE-ը լավ և ուշադիր ուսումնասիրի սա», – գրել է Թրամփն իր Truth Social հարթակում։ 

Մասկը մի քանի շաբաթ է՝ դեմ է արտահայտվում Թրամփի առաջարկած օրինագծին, ինչը երկուսի միջև լուրջ տարաձայնությունների առիթ է դարձել։ 

Ըստ Կոնգրեսի բյուջետային վարչության՝ հարկերի կրճատման և ծախսերի ավելացման մասին օրինագծի պատճառով առաջիկա տասնամյակում ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը կավելանա գրեթե 3,3 տրիլիոն դոլարով։ 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Բագրատ Սրբազանի հետ որոշել ենք վիրավnրանքների ու զրպարտnւթյունների համար հայցեր ներկայացնել բոլոր օղակների զազրախոսների դեմ. փաստաբան

Նիկոլ Փաշինյանը միջամտում է նախաքննությանը․ Միքայել Սրբազանի պաշտպանների թիմ

Արդյոք ՀՀ-ն Երևան այցի ընթացքում Սլովակիայի վարչապետից պարզաբանում է խնդրել երկրի պաշտպանության նախարարի սկանդալային հայտարարությունների վերաբերյալ․ ԱԳՆ-ն լռում է

Հուլիսի 18-ին Երևանում կբացվի Շառլ Ազնավուրի արձանը

Հուլիսի 3-ից 6-ը ներառյալ ռուս-վրացական սահմանը հատել և ՌԴ է մտել հայկական շշալցված կnնյակով բեռնված 46 բեռնատար. Պապոյան

Բիանկա Սենսորին կրկին ցուցադրել է իր անկեղծ կերպարը

Google Gemini-ը սովորել է կառավարել սմարթֆոնը և գրել WhatsApp-ում. ԱԲ-օգնականը դուրս է գալիս նոր մակարդակ

Հռոմի պապը «մարմինն ու հոգին» վերականգնելու համար մեկնում է արձակուրդ

Թվերը մտահոգիչ են. Ավինյան

Դուա Լիպան տպավորել է եւս մեկ համարձակ կերպարով

Անօրինական միգրացիային աջակցողների նկատմամբ կարող են կիրառվել ԱՄՆ մուտքի մշտական արգելքներ. ԱՄՆ դեսպանատուն

ԱԺ–ն շարունակում է քննարկել ընդդիմադիր պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու հարցը (ուղիղ)

Մբապեի ռեկորդը

Վաղարշապատ խոշորացված համայնքի որևէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել․ Նիկոլ Փաշինյան

Չինաստանը պատասխան սահմանափակումներ սահմանում ԵՄ բժշկական սարքավորումների գնման վրա՝ առևտրային լարվածության աճի ֆոնին