ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի. քննարկվելու է ՀԷՑ-ի պետականացման հարցը
Հուլիսի 07, 2025

ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի. քննարկվելու է ՀԷՑ-ի պետականացման հարցը

Կառավարությունն Ազգային ժողովի նախագահին առաջարկել է հուլիսի 1-ին ժամը 11:00-ին գումարել արտահերթ նստաշրջան:

Կառավարության հունիսի 26-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այդ նիստում քննարկվելու է ՀԷՑ ՓԲԸ-ի կառավարման արդյունավետությունը և դրա պետականացման հարցը։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է էներգետիկայի ոլորտում առկա խնդիրներին, մասնավորապես՝ էլեկտրաէներգիայի մատակարարման որակի, էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների հետ կապված: «Սա կարող է լինել երկու պատճառով՝ սաբոտաժ կամ համակարգի տեխնիկական խնդիր:

«Երկու դեպքում էլ նրանք բոլոր գծերն անցել են, և այն, ինչ ասել եմ, առաջիկայում պետք է անցնեք դրա իրագործման փուլին: Իհարկե, պրոցեսը չի լինի մեկփուլանի, բայց ակնհայտ է, որ պետությունը պետք է շատ արագ վերցնի ՀԷՑ ՓԲԸ-ի կառավարումը և հետագա գործընթացները՝ պետականացման և ընկերության կառավարման արդյունավետության ուղղությամբ, պետք է արագ և արդյունավետ իրականացնենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: 

Վարչապետը հայտնել է նաև, որ այդ հարցը քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում, այն քննարկել է նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, և Կառավարության գործընկերների հետ համատեղ օրենքի նախագիծ է մշակվել, և նախատեսվում է, որ առաջիկայում ԱԺ արտահերթ նիստով կկատարվեն համապատասխան փոփոխությունները: «Առաջին անհրաժեշտ գործողությունը տեղի կունենա:

Դրա իմաստը կլինի այն, որ պետությունը, Կառավարությունը կստանձնի ՀԷՑ-ի կառավարումը, և այդ կետից սկսած՝ արդեն մենք ավելի հանգիստ պայմաններում հետագա սցենարները կքննարկենք: Բայց նորից ուզում եմ մի ռազմավարական հարցի անդրադառնալ՝ որ սցենարով էլ գնանք, մենք մի իքս պահի պետք է ապահովենք ՀԷՑ ՓԲԸ-ի բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության հնարավորությունը:

Մեր ընթացքի փորձը հաշվի առնելով՝ պետք է այնպիսի երաշխիքներ ստանանք, որ ոչ միայն ընկերությունները, ոչ միայն կորպորացիաները, այլև ՀՀ քաղաքացիները, իրենց խնայողությունները հնարավորություն ունենան ներդնել, այսինքն՝ բաժնետոմսեր ձեռք բերել: Ուզում եմ հիշեցնել, որ մենք նման ռազմավարական նպատակ ունենք նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պարագայում, որպեսզի մեր քաղաքացիներն իրենց խնայողություններով հնարավորություն ունենան որոշակի բաժնետոմսեր ձեռք բերել: Սա մեր հարուցած գործընթացների կարևոր վերջնակետերից և արդյունքներից մեկը պետք է լինի»,- ասել է երկրի ղեկավարը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ձեզ իսկական հաղթանակ է սպասում. Կենդանակերպի 6 նշանների համար ամառը ճակատագրական անակնկալներ կբերի

«Իսրայել-ՀԱՄԱՍ բանակցություններն ավարտվել են առանց համաձայնության»․ #Reuters

«Չկա այնպիսի տարածք, որն իրավապահների համար փակ է». Հասմիկ Հակոբյան

«Փաշինյանն արեց այն, ինչ ես չարեցի 2011-2012 թվականներին»․ Սաակաշվիլի

Հայ շախմատիստուհիները հաղթանակով են սկսել Բաթումիում ընթացող Աշխարհի գավաթի առաջնությունը

Հութիները հարձակվել են Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանի և Աշկելոնի էլեկտրակայանի վրա

«Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքրոջ մոտից հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոց

Խարկովում 30 մարդ է վիրավորվել ռուսական հարվածներից

Մոսկվան համոզված է, որ Ռուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան գործընկերներ և դաշնակիցներ. Պեսկով

Աբաջյանի կեղծ պապիկի մասով ասեմ՝ եկավ մի մարդ՝ Ռոբերտի նկարը ձեռքին, ասաց՝ պապիկն է, անձնագիր ուզե՞ի. Ռուբինյան

Հարսանիքից հետո է պարզվել, որ հարսնացուն իրականում տղամարդ է

Ջերմաստիճանը կբարձրանա 6-9 աստիճանով. Եղանակի տեսություն

Երևանում 42-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա տղային

Պարոնյան-Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով

«Որևէ զիջման Հայաստանը չի գնացել և չի գնալու». Արթուր Հովհաննիսյանը՝ Էրդողանի հայտարարության մասին