Իմպիչմենտի գործընթացի ժամկետների իմաստով վերջնական հստակություն չկա. ծրագրի մասով էլ հարցեր կան. Իշխան Սաղաթելյան
Հուլիսի 07, 2025

Իմպիչմենտի գործընթացի ժամկետների իմաստով վերջնական հստակություն չկա. ծրագրի մասով էլ հարցեր կան. Իշխան Սաղաթելյան

Իմպիչմենտի գործընթացի ժամկետների իմաստով վերջնական հստակություն չկա։ Այս մասին, այսօր՝ հունիսի 11–ին, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ շուրջ մեկ ժամ տեւած տեղի ունեցած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Նա հայտարարեց, որ «Հայկ Մամիջանյանը նշել է, որ եթե նույնիսկ 36 ստորագրությունները լինեն, հիմա ճիշտ չէ խորհրդարան մտնել եւ իմպիչմենտի գործընթաց սկսել։

«Պետք է ջանքերը կենտրոնացնել և իրոք փորձել համապատասխան ստորագրությունները ունենալ, Եթե բոլորի հասկացողությունը սա է, մենք պատրաստ ենք այդ ուղղությամբ քայլել։ Եթե հասկացողությունը կլինի այլ ու սլաքները կուղղվեն այլ տեղ, մենք էլ ըստ այդմ կարձագանքենք»,–ասաց նա։

Անդրադառնալով երկու խմբակցությունների միջեւ բանակցություններին, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Մի շարք հարցերի մասին մենք խոսել ենք, օրինակ, փորձել ենք հասկանալ այդ երկու ստորագրությունը կա՞, թե՞ չկա, երկրորդը ժամկետների հետ կապված հարցրել ենք, պատասխաններ ստացել ենք, երրորդը ծրագիրն է։ Այսինքն անտրամաբանականը նա կլիներ, որ մենք այդ հարցերը մեր գործընկերներին չուղղեինք։ Այսինքն 28-ը պատգամավոր ամենամեծ խմբակցությունը մտնում է մի, այսինքն գործընթացի քննարկման մեջ, բա այս հարցերի պատասխանը չիմանա՞նք։

Այս պահին, մեր գնահատմամբ, կա իմպիչմենտ սկսելու գործընթացի նախաձեռնության մասին հայտարարություն, դա գործընթացի կվերածվի այն ժամանակ, երբ որ կլինի համապատասխան ստորագրությունների ուղղությամբ հստակ աշխատանք, առնվազն երկու ստորագրություն և փողոցային պայքար»։

Դիտարկմանը, որ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ իմպիչմենտի գործընթացն այս պահին ունի իրականանալու զրո հավանականություն և լուրջ մարդը չի մտնի դրա մեջ, Սաղաթելյանն ասաց. «Նախ կա իրավիճակի փոփոխություն, կոնկրետ խորհրդարանական ուժ ստանձնել է այս պրոցեսի քաղաքական պատասխանատվությունը և առաջադրել է թեկնածու, որը ողջունելի է։ 15 օր առաջ դա այդպես չէր։ Այն, ինչ ես հիմա ասում եմ, դա ամբողջ խմբակցության, այդ թվում նաև Ռոբերտ Քոչարյանի կարծիքն է»։

Նա ընդգծեց, որ փողոցային պայքարի բեռը միայն «Պատիվ ունեմ»–ի վրա չեն թողնելու։

Հարցին՝ «Հայաստան» դաշինքը բանակցություններ սկսելո՞ւ է ՔՊ–ական պատգմավորների հետ պակասող երկու ստորագրությունները ստանալու համար, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Գիտեք, պրոցեսը ունի քաղաքական պատասխանատվություն ստանձնած քաղաքական ուժ, դա ենթադրում է, որ լոկոմոտիվը այդ ուժն է։ Մենք ծրագրի մասին խոսել ենք, բայց շատ դետալների մեջ չենք մտել։ Ես ասում եմ՝ բավականին բաց հարցեր կան ժամկետների, քայլերի հերթականության և այլն։ Հիմա եթե կշարունակվի այս խոսակցությունը, կհասկանանք, մենք միշտ պատրաստ ենք քննարկել։ Վերջնական կատեգորիկ պատասխաններ այս պահին չկան»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ձեզ իսկական հաղթանակ է սպասում. Կենդանակերպի 6 նշանների համար ամառը ճակատագրական անակնկալներ կբերի

«Իսրայել-ՀԱՄԱՍ բանակցություններն ավարտվել են առանց համաձայնության»․ #Reuters

«Չկա այնպիսի տարածք, որն իրավապահների համար փակ է». Հասմիկ Հակոբյան

«Փաշինյանն արեց այն, ինչ ես չարեցի 2011-2012 թվականներին»․ Սաակաշվիլի

Հայ շախմատիստուհիները հաղթանակով են սկսել Բաթումիում ընթացող Աշխարհի գավաթի առաջնությունը

Հութիները հարձակվել են Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանի և Աշկելոնի էլեկտրակայանի վրա

«Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքրոջ մոտից հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոց

Խարկովում 30 մարդ է վիրավորվել ռուսական հարվածներից

Մոսկվան համոզված է, որ Ռուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան գործընկերներ և դաշնակիցներ. Պեսկով

Աբաջյանի կեղծ պապիկի մասով ասեմ՝ եկավ մի մարդ՝ Ռոբերտի նկարը ձեռքին, ասաց՝ պապիկն է, անձնագիր ուզե՞ի. Ռուբինյան

Հարսանիքից հետո է պարզվել, որ հարսնացուն իրականում տղամարդ է

Ջերմաստիճանը կբարձրանա 6-9 աստիճանով. Եղանակի տեսություն

Երևանում 42-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա տղային

Պարոնյան-Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով

«Որևէ զիջման Հայաստանը չի գնացել և չի գնալու». Արթուր Հովհաննիսյանը՝ Էրդողանի հայտարարության մասին