Տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը ՀՀ համար եղել և մնում է կարևոր առաջնահերթություն. ԱԳՆ խոսնակ
Հուլիսի 07, 2025

Տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը ՀՀ համար եղել և մնում է կարևոր առաջնահերթություն. ԱԳՆ խոսնակ

Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը ՀՀ համար եղել և մնում է կարևոր առաջնահերթություն, «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտարարել է Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը:

«Ազատությունը» մասնավորապես հետաքրքրվել էր՝ ի՞նչ տեսակետ ունի Երևանն ամերիկյան առաջարկի վերաբերյալ, արդյոք ծանոթացե՞լ են նաև Բաքվի դիրքորոշմանը: «Քարնեգի»-ի հրապարակման համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Երևանին ու Բաքվին Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապող ճանապարհի հարցով առաջարկ է ներկայացրել։

«Ինչպես հայտնի է, ՀՀ-ն առաջարկել է տարածաշրջանային փոխկապակցվածության իր տեսլականը՝ «Խաղաղության խաչմերուկը», որն արդեն իսկ դրական արձագանքների է արժանացել մի շարք միջազգային գործընկերների կողմից: Ավելին՝ Հայաստանն առաջարկել է այդ նախաձեռնությանը համահունչ մի շարք լուծումներ, որոնք կարող են ընդունելի լինել բոլոր ներգրավված կողմերի համար: Միաժամանակ, միջազգային տարբեր գործընկերներ ևս պարբերաբար իրենց գաղափարներն են ներկայացնում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, այդ թվում` երկու երկրների միջև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ», - նշել է ԱԳՆ խոսնակը:

Անի Բադալյանի փոխանցմամբ՝ քննարկումները շարունակվում են շահագրգիռ բոլոր գործընկերների հետ՝ շահավետ և տարածաշրջանի խաչմերուկային ներուժն իրացնող արդյունքների հասնելու նպատակով:

Բաքուն դեռևս չի արձագանքել Թրամփի վարչակազմի առաջարկի մասին «Քարնեգի»-ի հրապարակմանը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Կատարվում են ստուգողական և քննչական գործողություններ. Վարդապետյանը՝ Դանիելյանին և Սաղաթելյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին

Ռուսաստան-Ադրբեջան դիվանագիտական ճգնաժամը վկայում է Կովկասում Կրեմլի թուլացող դիրքերի մասին.Stratfor

«Հանգստացի, վեր ընկի տեղդ. ստեղ հարցերը մենք ենք տալիս». Ռուբինյանը՝ Արթուր Սարգսյանին. ԱԺ–ում վիճակը լարվեց

Եվրոպայի վրա հարձակվելու և առավել ևս, այն օկուպացնելու մեր ծրագրերի մասին մեզ ոչինչ հայտնի չէ. Լավրով

Ինչո՞ւմ է մեղադրվում Արթուր Սարգսյանը. Աննա Վարդապետյանը ներկայացրեց միջնորդագիրը

Տվերում ադրբեջանական կազմակերպված հանցավոր խումբ է բացահայտվել

Տաքսիստը և նրա ծանոթը գողացել են պայուսակում եղած 2000 ԱՄՆ և 3000 ավստրալական դոլարները. գողությունը բացահայտվել է

Ձեզ իսկական հաղթանակ է սպասում. Կենդանակերպի 6 նշանների համար ամառը ճակատագրական անակնկալներ կբերի

«Իսրայել-ՀԱՄԱՍ բանակցություններն ավարտվել են առանց համաձայնության»․ #Reuters

«Չկա այնպիսի տարածք, որն իրավապահների համար փակ է». Հասմիկ Հակոբյան

«Փաշինյանն արեց այն, ինչ ես չարեցի 2011-2012 թվականներին»․ Սաակաշվիլի

Հայ շախմատիստուհիները հաղթանակով են սկսել Բաթումիում ընթացող Աշխարհի գավաթի առաջնությունը

Հութիները հարձակվել են Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանի և Աշկելոնի էլեկտրակայանի վրա

«Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքրոջ մոտից հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոց

Խարկովում 30 մարդ է վիրավորվել ռուսական հարվածներից